Created on Thursday, 18 May 2017 12:10 Written by AMGA TV
Հարյուրավոր դաշնային եւ տեղական իրավապահներ երեկ հատուկ գործողություն են իրականացրել MS-13 ավազակախմբի դեմ։ Գործողությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, որ գյանգսթերները քնած լինեն եւ չկարողանան դիմադրել։ Մասնակցել են ATF-ի, FBI-ի, թմրանյութերի դեմ պայքարի վարչության, միգրացիոն ոստիկանության. Լոս Անջելեսի ոստիկանական եւ Լոս Անջելես քաունթիի շերիֆի գրասենյակի մոտ հազար աշխատողներ։ ATF-ի ներկայացուցչի խոսքով, ոստիկանների թիրախը եղել են ավազակախմբի պարագլուխները։ Իրավապահները հետաքննություն են իրականացնում 44 առավել վտանգավոր հանցագործների նկատմամբ, որոնց առաջադրվել են թմրանյութերի, շորթման, զենքի հետ կապված մեղադրանքներ։ Ավազակախումբը սերտորեն կապված է մեքսիկական մաֆիայի հետ։ MS 13 ավազակախումը Լոս Անջելեսում արմատավորվել է 1980-ականներին։ Այժմ այն ունի 30,000 անդամ ամբողջ աշխարհում, եւ միայն 10 հազարը Միացյալ Նահանգներում։