Logo

Իրավիճակը Խորենացի փողոցում

Created on Friday, 29 July 2016 14:25 Written by AMGA TV

Gayl 4Հայաստանում Սերժիկ Սարգսյանի ապօրինի եւ հանցավոր վարչախումբն այսօր անցել է անասելի բռնությունների՝ ճնշելով ժողովրդի արդար ցասումը։ Վովա Գասպարյանի ղեկավարած եւ մարդկային դեմքը կորցրած բաշիբոզուկները, որոնք իրենց ոստիկան են անվանում, ծեծի են ենթարկել հարյուրավոր մարդկանց, այդ թվում լրագրողների։ Այսօր ցերեկը դիպուկահարները դավադրաբար վիրավորել են պարեկապահակային խումբը գրաված Սասնա ծռեր խմբի երեք ապստամբների։ Նախ վիրավորվել է Միայնակ Գայլ մականունով լեգենդար ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը։ Կագեբեն օդից, անօդաչու սարքերից առարկաներ է նետել գնդի տարածք։ Խանդոյանը մոտեցել է դրանք վնասազերծելու, եւ վիրավորվել է ոտքի շրջանում։ Ոտքերից վիրավորվել են նաեւ Արմեն Լամբարյանն ու Արթուր Մելքոնյանը։ Վերջին երկուսին տեղափոխել են հիվանդանոց եւ վիրահատել, իսկ Արայիկ Խանդոյանը հրաժարվել է լքել գնդի տարածքը։ Այդ փաստից վդորվվա ժողովուրդը հավաքվել է Ազատության հրապարակում, որտեղ որոշվել է երթ անել դեպի խորենացի փողոց։ Նարդոսի միջնամասում երթի մասնակիցների մի մասը բարձրացել է Սարի թաղ, իսկ մյուս մասը գնացել են Խորենացի։ Ոստիկանները փակել են երկու ուղղությունները եւ հարձակման են անցել։ Փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը հայհոյել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ապա քաղաքացիական հագուստով սադրիչները ախում են հրահրել։ ոստիկանական խուժանը դաժանաբար ծեծել է ցուցարարներին։ Այս անգամ հատկապես դաժան են վարվել լրագրողների հետ, առանձնակի ծեծել, կոտրել տեսախցիկները։ Սարի թաղում ոստիկանների ծխանռնակներից մի տուն է այրվել, տան բնակիչները, այդ թվում մանկահասակ մի երեխա վիրավորվել են։ Նախնական տվյալներով, երեք տասնյակից ավելի քաղաքացիների տեղափոխել են հիվանդանոց, մեկ ցուցարարի աչքն է վնասվել։ Սերժիկ Սարգսյանն ամեն ինչ անում է իր վախճանը մոտեցնելու եւ երկիրը քաոսի մատնելու համար։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.