A+ A A-

Ահաբեկչություն Գերմանիայում

1 GERՈւժեղ պայթյուն է տեղի ունեցել գերմանական Անսբահ քաղաքում. ահաբեկիչը մահացել է, եւս 12-ն` ստացել վնասվածքներ: Մահացածը 27 տարեկան սիրիացի է, ով նախկինում մի քանի անգամ հայտնվել է ոստիկանության տեսադաշտում: Բավարիայի դաշնային երկրամասի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը հայտնել է, թե պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, տեղական ժամանակով ժամը 10-ի սահմաններում` Անսբահի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում: Քաղաքում այս հանգստյան օրերին տեղի է ունեցել երաժշտական փառատոն, որի այցելուներն էլ, ըստ ամենայնի, եղել են հարձակման օբյեկտը: Սկզբում տեղական լրատվամիջոցները ենթադրել են, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է, սակայն աեվլի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ տեղի ունեցածն ահաբեկչական ակտ է: Բավարիայի ոստիկանությունից հայտնել են, որ ահաբեկչական ակտի հետեւանքով մահացել է մեկ մարդ, եւս 12-ը` վիրավորվել: Բոլոր տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Ոստիկանության տվյալներով` պայթյունն իրականացրել է մահացածը: Պատահարի վայրում գտնվել է զոհվածի ձեռքի հեռախոսը: Վերջինիս ինքնությունը պարզվել է շատ կարճ ժամանակահատվածում. նա 27 տարեկան է, սիրիացի, ում մեկ տարի առաջ հրաժարվել են տրամադրել փախստականի կարգավիճակ: Նախկինում նա մի քանի անգամ հայտնվել է ոստիկանության տեսադաշտում` ինքնասպանության փորձ կատարելու համար: Ոստիկանությունը չի բացառում նրա հնարավոր առնչությունը էքստրեմիստական խմբավորումների հետ, սակայն նման տվյալներ այս պահին չկան: Իսլամական պետություն խմբավորումն անմիջապես ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը։ Պատահարի վայրում աշխատում են կարգի շուրջ 200 պահապաններ եւ 350 փրկարարներ եւ հրշեջներ:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < July 2016 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 27 28 29 30 31

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel