Logo

Իրավիճակը Սիրիայում

Created on Tuesday, 26 July 2016 12:41 Written by AMGA TV

11 1 SyՍիրիայի Հալեպ քաղաքի պետական թանգարանը հաճախ հայտնվում է զինյալ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծությունների թիրախում: Հուլիսի 13-ին Սիրիայի թանգարանների եւ հնությունների տնօրինությունը հաղորդագրություն է տարածել՝ դատապարտելով ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպի պետական թանգարանի հրթիռակոծումը: Երեկ ահաբեկիչները տասնյակ հրթիռներով դարձյալ հրթիռակոծել են թանգարանը, ինչի արդյունքում այն կրել է նյութական մեծ վնասներ: Նշենք, որ Հալեպի պետական թանգարանը հիմնվել է 1931-ին եւ ներառում է Հալեպի եւ աշխարհի կարեւորագույն հնություններն ու գանձերը:

Ի դեպմ Իսլամական պետություն ահաբեչական խմբավորման մի շարք գրոհայիններ, հանգնելով կանացի հանդերձներ ու չադրա, փորձել են Մանբիջ քաղաքում փախչել Սիրիական ժողովրդավար ուժեր ընդդիմադիր խմբավորման անդամներից: Տեսանյութում երեւում է, ինչպես են ԻՊ 10 գրոհայիններ փորձում ձեւանալ որպես շարքային սիրիացի կանայք` չադրայի տակ քողարկելով իրենց իրական ինքնությունը: -Մենք նրանց հայտնաբերել ենք այն շենքից, որտեղ, ըստ եղած տվյալների, թաքնվում էին ԻՊ-ի գրոհայինները: Երբ հանեցինք նրանց չադրաները, պարզվեց` տղամարդիկ են,- պատմել է ընդդիմադիր Աբու Համբալ ալ-Անսարին: Աղբյուրը մանրամասնում է, որ իսլամիստների հետագա ճակատագրի մասին որեւէ բան հայտնի չէ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.