amga.tv

Switch to desktop Register Login

Խոշոր հրդեհը շարունակում է տարածվել

2 99Սանտա Կլարիտայի շրջանում եւ Անջելես ազգային արգելոցի տարածքում բռնկված խոշոր հրդեհը շարունակում է տարածվել։ Տեղի իշխանությունների փոխանցմամբ, այն արդեն հասել է 35 հազար ակրի։ Հրդեհի հետեւանքով մեկ մարդ մահացել է, ամբողջությամբ ոչնչացվել են 18 շինություններ։ Իշխանությունները տարհանել են 1,5 հազար բնակիչների։ Այժմ ռեալ վտանգի տակ են 100-ից ավելի առեւտրային շինություններ։ Մի գիշերում հրդեհը տարածվել է 50 քառակուսի կիլոմետրով։ Թիվ 14 մայրուղին փակվել է։ Աղետի դեմ պայքարին ներգրավվել են ավելի քան 900 հրշեջներ, գործի են դրվել ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ։ Այդուհանդերձ, կրակը հաջողվում է մեկուսացնել միայն 10 տոկոսով։ -Սա հրդեհ չէ, որը տարածվում է մեկ ուղղությամբ։ Այն տարածվում է տարբեր ուղղություններով՝ կախված քամուց։ Կրակն անում է, ինչ ուզում է,-հայտարարել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը։ Փրկարարները Iron Canyon Road-ում կայանված մեքենաներից մեկում մարդու այրված մարմին են գտել, բայց դեռ պարզ չէ, նա հրդեհից է մահացել, թե այլ պատճառով։ Կրակը տարածվում է մեծ արագությամբ եւ արդեն ընդգրկել է մեծ թվով հատվածներ, իսկ հրդեհի ծուխը այնքան խիտ է, որ արեւը մասամբ չի երեւում: Ազգային փարկից տարհանում են մոտ 400 էկզոտիկ կենդանիների, այդ թվում՝ բենգալյան վագրերի: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version