amga.tv

Switch to desktop Register Login

Զինված միջադեպ Հայաստանում

Երեկ՝ հուլիսի 17-ի առավոտյան, ժամը 5-ի սահմաններում մի խումբ անձինք գրոհով գրավել են ոստիկանության պարեկապահակային գունդը Էրեբունի համայնքի տարածքում։ Իրենց Սասնա ծռեր անվանող այդ խմբի հրամանատարը Արցախյան պատերազմի անվանի հրամանատարներից Պավլիկ Մանուկյանն է, խմբի կազմում են նաեւ նրա որդին, ազատամարտիկ Արա Խանդոյանը, քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի երկու եղբայրները, այլ անձինք, հստակ թիվը հայտնի չէ։ Զինված խումբը Կռազ բեռնատարով խոյահարել է ոստիկանության դարպասները, ներխուժել։ Ոստիկանների հետ հրաձգություն է սկսվել, որի ընթացքում սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Եւս հինգ ոստիկաններ վիրավորվել են։ Ծանր վնասվածք է ստացել զինված խմբի անդամներից Թաթուլ Թամրազյանը։ Ապստամբները պատանդ են վերցրել մի քանի ոստիկանների, այդ թվում փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ վալերի Օսիպյանին։ Խումբը պահանջել է ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուս քաղբանտարկյալներին, նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ոստիկանությունը հատուկ ուժեր, զրահատեխնիկա է բերել եւ շրջափակել տարածքը, միաժամանակ բանակցություններ է սկսել գրոհողների հետ։ Այս պահի դրությամբ, Սասնա ծռերի ձեռքում են մնում չորս պատանդ ոստիկաններ, երեքին նրանք ազատ են արձակել։ Պավլիկ Մանուկյանն ու մյուսները հայտարարել են, թե պատրաստ են մահվան, իրենց պահանջներն էլ չեն փոխվելու։ Ոստիկանությունն իր հերթին հայտարարում է, թե բանակցում են միայն խմբի հանձնվելու հարցում։ Երեւանում վերջին օրերին բողոքի ցույցեր են եղել, թեեւ ոչ շատ մարդաշատ։ Ոստիկանները չափազանց բիրտ եւ կոպիտ են եղել, երեկ մոտ 150 մարդ է ձերբակալվել, որոնց տարել եւ 15 ժամից ավելի պահել են զորամասի տարածքում, իսկ այսօր ձերբակալվել են երկու տասնյակի չափ մարդիկ։ Ընդ որում, կարմիրբերետավորները շատերին դաժանաբար ծեծել են։ IMG 7543 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version