Logo

Անին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

Created on Sunday, 17 July 2016 03:10 Written by AMGA TV

Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այս մասին որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում տեղադրված նկարագրության ﬔջ Անին ներկայացված է որպես հայերի կողմից հիմնադրված քաղաք: Մասնավորապես, ասվում է, որ չնայած Անի քաղաքի հիմնադրման վերաբերյալ շատ քիչ տեղեկություններ կան, այնուաﬔնայնիվ, հայտնի է, որ քաղաքը բնակեցվել է ուրարտական ժամանակաշրջանում: Անին առանձնահատուկ վերելք է ապրել Հայոց Բագրատունիների արքայատոհմի ժամանակաշրջանում: Չնայած Աշոտ Բագրատունու օրոք երկրի մայրաքաղաքը Կարսն էր, Աշոտ Երրորդը 961 թվականին Անին հռչակեց որպես Հայաստանի մայրաքաղաք: 1045 թվականին բյուզանդացիները գրավում են քաղաքն, իսկ 1064 թվականին այն նվաճում են սելջուկ թուրքերը։ Անիի տարածքում բազում եկեղեցիների առկայության պատճառով այն ստացել է 1001 եկեղեցիների քաղաք անվանումը: Եկեղեցիներից շատերը կառուցվել են 12-13-րդ դարերում:  11  5

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.