Logo

Սիրիական բանակը նոր տարածքներ է գրավել

syrua 4Սիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինների ջոկատները գրավել են Թելլեթ-Գազալյա բարձունքը եւ մոտենում են Քենսաբ քաղաքին՝ Լաթաքիայում ելուզակային խմբավորումների վերջին հենակետին: Այս ուղղությամբ մարտերը կատաղի բնույթ են կրում: Սիրիական բանակի սպաներից մեկը հայտնել է, որ հակառակորդը կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստներ է կրում: Փետրվարի 16-ին զորքերն ազատագրել են Լաթաքիայի մերձակա երեք բնակավայր՝ Այն Բասուրան, Շելեֆը եւ Բիլլախը: Ճանապարհների ու տների ականազերծումից հետո այնտեղ կթույլատրվի վերադառնալ բնակիչներին: Կառավարական ուժերը կարեւոր հաջողության են հասել նաեւ Հալեպից արեւելք ընկած շրջանում: Սիրիացի զինծառայողներն ու աշխարհազորայինները Իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչներին դուրս են մղել Աբու Դանա բնակավայրից, որտեղ գտնվում է հյուսիսային մեգապոլիսին էլեկտրաէներգիա մատակարարող ջերմաէլեկտրակենտրոնը: Այստեղ են ուղարկվել նորոգման բրիգադներ: ԻՊ-ի ելուզակների հետ մարտեր են մղվում Հոմսից 85 կիլոմետր հեռավորության վրա՝ Թելյալ-Ռավաբի բարձունքների շրջանում: Այնտեղ զորքերին հաջողվել է հսկողության տակ առնել էլ Կարյատեյն օազիս-քաղաք տանող ճանապարհը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.