Մինչ օրս Լոս Անջելեսի մետրոյում բջջային հեռախոսները կարելի էր օգտագործել միայն երաժշտություն լսելու եւ խաղեր խաղալու համար, սակայն մարտի վերջից իրավիճակը կփոխվի, մետրոյի ստորգենտյա կայարաններում բջջային կապ եւ ինտերնետ է հայտնվելու։ Մետրոպոլիտենի ներկայացուցիչ Դեյվ Սոթերոն հայտարարել է, թե մարտի վերջին բջջային կապ կհայտնվի կարմիր եւ մանուշակագույն գծերում, որոնք երթեւեկում են Union եւ 7th Street/Metro Center կայարանների ուղղությամբ։ Ուղղեւորները կկարողանան զանգեր կատարել եւ շփվել ինտերնետով։ Իսկ արդեն տարեվերջին ողջ մետրոպոլիտենը միացած կլինի ցանցին։ Տրանսպորտի վարչությունը նաեւ ծրագրում է մինչեւ տարեվերջ ուայֆայով ապահովել քաղաքամերձ ավտոբուսային բոլոր ուղերթները։