Logo

Լոս Անջելեսի մետրոյում հնարավոր կլինի խոսել բջջայինով

met 5Մինչ օրս Լոս Անջելեսի մետրոյում բջջային հեռախոսները կարելի էր օգտագործել միայն երաժշտություն լսելու եւ խաղեր խաղալու համար, սակայն մարտի վերջից իրավիճակը կփոխվի, մետրոյի ստորգենտյա կայարաններում բջջային կապ եւ ինտերնետ է հայտնվելու։ Մետրոպոլիտենի ներկայացուցիչ Դեյվ Սոթերոն հայտարարել է, թե մարտի վերջին բջջային կապ կհայտնվի կարմիր եւ մանուշակագույն գծերում, որոնք երթեւեկում են Union եւ 7th Street/Metro Center կայարանների ուղղությամբ։ Ուղղեւորները կկարողանան զանգեր կատարել եւ շփվել ինտերնետով։ Իսկ արդեն տարեվերջին ողջ մետրոպոլիտենը միացած կլինի ցանցին։ Տրանսպորտի վարչությունը նաեւ ծրագրում է մինչեւ տարեվերջ ուայֆայով ապահովել քաղաքամերձ ավտոբուսային բոլոր ուղերթները։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.