Logo

Տեսախցիկները նպաստում են վթարների աճին

 tes 4Սենսացիոն վիճակագրություն է ներկայացրել Նահանգներում լուսացուցների վրա տեղադրված այն տեսախցիկների արդյունքների ուսումնասիրությունը, որոնք արձանագրում են ավտոմեքենաների` արգելիչ գծերի գերազանցումը: Ճանապարհային անվտանգության ապահովագրման ինստիտուտի տեղեկություններով, նման տեսախցիկների տեղադրումը Ֆլորիդայի նահանգում 14,6 տոկոսով մեծացրել է վթարայնությունը: Այսպես, Տամպայում, շրջանի ամենաբնակեցված քաղաքներից մեկում, 23 խաչմերուկում տեսախցիկների հայտնվելուց հետո վթարների թիվը մեծացել է 51 տոկոսով: Արդյունքում տեղի պատգամավորները նախագիծն անհաջող են համարել եւ որոշել են ապամոնտաժել բոլոր սարքավորումները: Պարզվել է, որ նման տեսախցիկները հնարավորություն են տվել կրճատել ճանապարհների` 90 աստիճան անկյան տակ հատման կետում բախումների թիվը: Սակայն ձգտելով խուսափել արգելիչ գիծը գերազանցելու համար տուգանքից` վարորդները հաճախ կտրուկ կանգ են առնում լուսացույցի դիմաց, ինչը հանգեցրել է հանդիպակաց ուղղությամբ եկող մեքենաների մասնակցությամբ վթարների թվի էական աճի: Իմիջիայլոց, Նահանգներում ընդամենը 439 տեսախցիկ կա, որոնք արձանագրում են հոծ գծի հատումը։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.