Logo

Եգիպտոսում ռուսական ինքնաթիռ է կործանվել

Created on Tuesday, 03 November 2015 14:05 Written by AMGA TV


inqnatir 5Եգիպտոսում ռուսական ավիաընկերության ինքնաթիռ է կործանվել, բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Կոգալիմավիա ռուսական ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին թռիչքից մոտավորապես 24 րոպե անց Հյուսիսային Սինայի մարզի վարչական կենտրոն էլ Արիշ քաղաքից 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ էլ Հասնա բնակավայրի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Եգիպտոսի իշխանությունների հայտարարության համաձայն՝ ոչ ոք չի փրկվել: Ուղեւորների մեծամասնությունը ռուսաստանցիներ էին: Ճշտված տվյալներով՝ Եգիպտոսում կործանված ինքնաթիռում եղել են 132 պետերբուրգցիներ, Լենինգրադի մարզի 46 բնակիչներ, Ռուսաստանի այլ տարածաշրջանների 34 բնակիչներ, Ուկրաինայի չորս եւ Բելառուսի մեկ քաղաքացի: Ինքնաթիռը գետնին է ընկել շրջված վիճակում: Անձնակազմը, հակառակ սկզբնական վարկածին, դիսպեչերներին չի հայտնել տեխնիկական անսարքությունների մասին: Եգիպտոսում ավիաաղետից զոհվածների մարմինները Ռուսաստան տեղափոխելու համար հատուկ ինքնաթիռ է ուղեւորվել Եգիպտոս, որը 150 պարզված դիեր է բերել Ռուսաստան։ Զոհվածների ճանաչման ընթացակարգն ացկացվելու է Պետերբուրգում: Նոյեմբերի 2-ին մասնագետները կվերլուծեն օդանավի պահպանված ինքնագրիչների վիճակը եւ կփորձեն դրանց տվյալների օգնությամբ վերականգնել աղետի հանգեցրած իրադարձությունների շղթան։ Նշենք, որ աղետից հետո Իսլամական պետությունը հայտարարել էր, թե իրենք են խփել ինքնաթիռը, սակայն արտաքին հարվածի մասին դեռ ապացույցներ չեն հայտնաբերվել։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.