Logo

Ռուսաստանում վթարվել է Երեւան եկող ավտոբուսը

bus 8Ռուսաստանի Տուլայի  տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ դեռեւս չբացահայտված հանգամանքներում  վթարի է ենթարկվել  Քինգ դելյուքս ընկերությանը պատկանող  ավտոբուսը, որը  ոչ կանոնավոր  ուղեւորափոխադրում էր  իրականացնում Մոսկվա-Երեւան ուղղությամբ։ Դեպքը տեղի է ունեցել գիշեր ժամը 3.10-ին։ Higer մակնիշի ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվելՎթարի հետեւանքով 8 մարդ զոհվել է, 47-ը վիրավորվել են։ 5 մարդ զոհվել է տեղում, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, եւս երկուսը՝ հիվանդանոցում։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ, նրանցից 11-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ըստ բժիշկների, ծայրահեղ ծանր է երկու վիրավորների վիճակը։ Զոհերն ու տուժածները բոլորն էլ Հայաստանի քաղաքացիներ են, մեծ մասամբ տղամարդիկ, որոնք արտագնա աշխատանքից վերադառնում էին հայրենիք։ Ավտոբուսը պատկանում էր Աբովյան քաղաքում Պալաչ մականունով հայտնի Արթուր Հովհաննիսյանին։ Ռուս ոստիկանների նախնական տեղեկություններով, վթարը տեղի է ունեցել վարորդի մեղքով, որը քնել է ղեկին, ինչից հետո ավտոբուսը շրջվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է վարորդ Գառնիկ Հարությունյանին։ Հայաստանից դեպքի վայր ոստիկանների եւ պաշտոնյաների խումբ է մեկնել՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, զոհերի դիակները Հայաստան տեղափոխելու համար։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.