amga.tv

Switch to desktop Register Login

Մեքսիկայից Կալիֆորնիա թունել են հայտնաբերել

Tunel 5Մեքսիկայի սահմանապահ ծառայությունը հայտնաբերել է թունել, որը ենթադրաբար նախատեսված է Միացյալ Նահանգների տարածք թմրանյութեր տեղափոխելու համար։ 125 մետր երկարությամբ եւ 5 մետր խորությամբ թունելը գտնվում է անավարտ վիճակում, այն դեռ դուրս չի եկել Ամերիկայի տարածք, սակայն արդեն իսկ ունի էլեկտրականություն։ Թունելը գտել են Տիհուանա քաղաքում, եւ այն պետք է ավարտվեր Սան Դիեգոյի տարածքում։ Նախնական տեղեկություններով, թունելը կառուցում էր Սինալոա թմրակարտելը։ Մեքսիկայի իշխանությունների տվյալներով՝ վերջին 10 տարում Տիհուանայում հայտնաբերվել է նմանատիպ մոտ 56 թունել, որոնք բոլորն էլ օգտագործվել են Սինալոայի կողմից։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version