A+ A A-

Հանրապետականները սկսեցին բանավեճերը


hanr 4Նյու Հեմփշիր նահանգի Մանչեսթըր քաղաքում երեկ կայացել է հանրապետական թեկնածուների առաջին հանդիպումը։ Այն հայտնի է Voters Issues Forum անունով եւ տեւել է երկու ժամ։ Մասնակցել են առաջադրված 17 հանրապետականներից 14-ը։ Դանըլդ Թրամփը հրաժարվել էր մասնակցել, Արքանզայի նախկին նահանգապետ Մայք Հաքըբին անգամ չէր էլ արձագանքել հրավերին, իսկ Վըրջինիայի նակին նահանգապետ Ջիմ Գիլմորը ուշացրել էր գրանցումը։ Հանդիպումը նախորդում էր Օհայոյի Քլիվլընդ քաղաքում օգոստոսի 6-ին կայանալիք լայնածավալ բանավեճին։ Ընտրողներին բազմաթիվ հարցեր են հետաքրքրել, որոնք առաջին հերթին վերաբերել են իմիգրացիայի խնդրին եւ տնտեսական վիճակին։ Թեկնածուներն էլ իրենց հատկացված ժամանակի մեծ մասը նվիրել են այդ խնդիրներին, միայն քչերն են անդրադարձել արտաքին քաղաքական հարցերին։ Սենատըր Ռենդ Փոլը հայտարարել է, թե նախագահ ընտրվելու դեպքում առաջինը կայցելի Ռուսաստան կամ Չինաստան։ Թեկնածուներն անդրադարձել են նաեւ Իրանի միջուկային խնդրին։ Թեքսըսից ընտրված սենատըր Թեդ Քրուսը խստորեն քննադատել է համաձայնագիրը՝ այն ամերիկյան անվտանգության գլխավոր սպառնալիք անվանելով։ Նշենք, որ Քլիվլընդում կայանալիք բանավեճին մասնակցելու են միայն 10 թեկնածուներ, որոնք վերջին հարցման արդյունքում գերազանցում են իրենց մրցակիցներին։ Կազմակերպիչների խոսքով, իրենք նման քայլի գնացել են հանրապետական թեկնածուների չափազանց մեծ թվի պատճառով։ Դեմոկրատների բանավեճերն առայժմ չեն սկսվել։ Կուսակցության ազգային կոմիտեի ներկայացուցիչ Դեբբի Վասերման Շուլցը հայտնել է, թե վեց բանավեճ է կայանալու, սակայն դրանց ժամկետները դեռ հստակ չեն։ Առայժմ առաջադրվել է չորս դեմոկրատ թեկնածու, սակայն Սպիտակ տունը չի բացառել նաեւ փոխնախագահ Ջո Բայդընի առաջադրման հնարավորությունը։  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < August 2015 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
3 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel