A+ A A-

Բելգիայի վարչապետը ճանաչել է Ցեղասպանությունը

BEL 1Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը երկրի ներկայացուցիչների պալատում իր կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ -Ես կարծում եմ, որ 1915-1917թթ. ողբերգական դեպքերը, որոնք նախաձեռնվել էին Օսմանյան կայսրության վերջին կառավարության կողմից, պետք է որակվեն որպես ցեղասպանություն,- ասել է Շառլ Միշելը՝ պատասխանելով մեծամասնություն կազմող խմբակցության 2 պատգամավորների հարցին։ Վարչապետը նաեւ ընդգծել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսության անհրաժեշտությունը։ Նա նշել է նման զանգվածային սպանությունները որակելու մեջ միջազգային դատական մարմինների առաջնային դերը եւ հիշեցրել, որ Բելգիայի Սենատը 1998թ. համապատասխան բանաձեւ էր ընդունել։ Վարչապետի հայտարարությունը ջերմ ծափողջույնների է արժանացել գրեթե բոլոր պատգամավորների կողմից։ Ողջունելով այդ հայտարարությունը՝ Նոր ֆլամանդական դաշինք կուսակցության պատգամավոր Պետեր Դե Ռովերը հայտարարել է բանաձեւի  նախագիծ առաջարկելու մասին, որը թույլ կտա այդ հարցով առաջ շարժվել։

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < June 2015 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel