Logo

Ֆրանսիայում ինքնաթիռ է կործանվել

inq 5Ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի հատվածում այսօր կործանվել է գերմանական բյուջետային Germanwings ավաընկերության A 320 օդանավը։ Նախնական տեղեկություններով, զոհվել է 150 մարդ, այդ թվում՝ օդանավի անձնակազմի 6 անդամները։ Ինքնաթիռում եղել է 16 գերմանացի դպրոցական: Նրանք փոխանակման ծրագրով գտնվել են Բարսելոնայում, անցկացրել են այնտեղ 9 օր, ապրել աշակերտների եւ ուսուցիչների հետ եւ վերադառնում էին Գերմանիա՝ Դյուսելդորֆից 80 կմ հեռավորության վրա գտնվող իրենց քաղաք: Ընդհանուր առմամբ օդանավում եղել է Գերմանիայի 67 քաղաքացի: Օդանավում եղել է Իսպանիայի 45 քաղաքացի՝ այդ թվում 2 երեխա, եւ Թուրքիայի 35 քաղաքացիներ։ Փրկարարների համար օդանավի աղետի վայրը դժվարհասանելի է եղանակային պայմանների պատճառով: Որոնողական աշխատանքները կարող են տեւել մի քանի օր: Դիսպետչերական ծառայությունները հայտնում են, որ օդանավն աղետի ազդանշան չի տվել: Տագնապի ազդանշան են բարձրացրել դիսպետչերական ծառայությունները, երբ կորցրել են կապը օդանավի հետ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մարտի 25-ին կայցելի օդանավի աղետի վայր: Ի դեպ, Ֆրանսիայի դիսպետչերները չեղյալ են համարել պլանավորած գործադուլը՝ աղետից հետո ի նշան համերաշխության: Էյրբաս ընկերությունը աղետի վայր է գործուղել իր փորձագետներին, որոնք ֆրանսիացի քննիչների հետ միասին կքննեն օդանավի աղետի պատճառները: Նշվում է, որ աղետի ենթարկված օդանավի օդաչուն ուներ տասնամյա փորձ եւ ընդհանուր առմամբ կատարել էր 6 հազար ժամ թռիչք: Օդանավը շահագործվում էր 1991 թվականից եւ կատարել էր ավելի քան 46 հազար 700 թռիչք, ավելի քան 58 հազար ժամ գտնվելով օդում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.