A+ A A-

Կոնգրեսը Օբամային կոչ արեց օգնել Ուկրաինային

oooob 3Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձեւ, որով կոչ է արվում նախագահ Բարաք Օբամային՝ մահաբեր զենքի մատակարարումներ սկսել Ուկրաինային։ Փաստաթղթի օգտին քվեարկել է 348 խորհրդարանական, դեմ են արտահայտվել 48-ը: Բանաձեւը հանձնարարական բնույթ է կրում: Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ Ուկրաինային մահաբեր զենքի տրամադրումը թույլ կտա մեծացնել ինքնիշխանությունը պաշտպանելու ուկրաինացի ժողովրդի հնարավորությունները: -Անկախ, ժողովրդավարական եւ բարգավաճող Ուկրաինան համապատասխանում է Ամերիկայի ազգային շահերին,- ասված է տեքստում: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջան Բեյնըրը ասել է, թե կարծում է, որ առանց ռազմական օգնության ռուսական ագրեսիան հնարավոր չի լինի կանգնեցնել: Բեյները հույս է հայտնել, որ նախագահը համապատասխան միջոցառումներ կձեռնարկի: Ուկրաինայի արեւելքի հակամարտության ընթացքում զոհվածների համար պատասխանատվությունը բանաձեւի հեղինակները դրել են բացառապես Ռուսաստանի վրա: -Եթե մենք ագրեսիա թույլ տանք Ուկրաինայի նկատմամբ եւ մի կողմ քաշվենք՝ ուկրաինացիներին չտրամադրելով գոնե պաշտպանվելու հնարավորություն, ապա դրանով իսկ ազդանշան կտանք համաշխարհային հանրակցությանն այն մասին, որ պակասել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը պաշտպանելու մեր պատրաստակամությունը,- հայտարարել է բանաձեւի հեղինակներից մեկը՝ հանրապետական էդ Ռոյսը: 

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < March 2015 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 26 27 28 29
30 31          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel