amga.tv

Switch to desktop Register Login

Բենզինի գինը հասել է վեց տարվա նվազագույնին

gaz 5Ամերիկյան բոլոր լցակայանների գրեթե 40 տոկոսում բենզինի գինը նվազել է մեկ գալլոնի համար 2 դոլարից: Առաջին անգամ բենզինի գալոնը երկու դոլար էր դարձել մեկ ամիս առաջ Օկլահոմա սիթիի բենզալցակայաններից մեկում, իսկ այսօր արդեն, ըստ վառելիքի գների տեղեկատվական ծառայության, 48 հազար լցակայաններ բենզին են վաճառում 2 դոլարից էլ պակաս գնով: Համաամերիկյան միջին գինը կազմում է 2, դոլար 20 սենթ, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին վեց տարվա ընթացքում: Յոթ նահանգներում բենզինի գներն ամբողջությամբ նվազել են երկու դոլարից: Վերլուծաբանները, սակայն, լրջորեն կասկածում են, որ բոլոր 130 հազար լցակայաններում բենզինի գինը կնվազի երկու դոլարից: Արեւմտյան եւ հյուսիս-արեւելյան նահանգներում գործում է մեկ գալլոնի համար 40 սենթ հարկը, ինչը չի նպաստում բենզինի գների հավելյալ նվազմանը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version