amga.tv

Switch to desktop Register Login

Apple-ի ավելի քան 20,000 աշխատակից հավաքական հայց է ներկայացրե

apple 3Apple-ի ավելի քան 20,000 աշխատակից հավաքական հայց է ներկայացրել, որով իրենց գործատուին մեղադրում են աշխատանքային օրենսգրքի խախտման մեջ: Մասնավորապես, խոսքը ընդմիջումները ժամանակին չտրամադրելու, այդ թվում նաեւ` ճաշի ընդմիջումը, ինչպես նաեւ՝ աշխատավարձերն ուշացնելու մասին է: Հայցում նշվում են ինչպես տեխնոլոգիական հսկայի ներկայիս, այնպես էլ՝ արդեն ազատված աշխատակիցների անունները: Նշվում է, որ դեռեւս 2011թ. Քյալիֆորնիայում հայցը նախապես ներկայացրել էր 4 աշխատակից, սակայն օրեր առաջ դատարանն այն միավորել է հավաքական հայցի հետ, որը հնարավորություն է տվել ավելացնել հայցվորների թիվը: Ներկայացված փաստաթղթերում օրինակ է բերվում, որ ընկերության աշխատակիցներից մեկն ստիպված է եղել 5 ժամ աշխատել առանց ընդմիջման, իսկ ճաշն ընդհանրապես չի մատուցվել ողջ օրվա ընթացքում: Դեռեւս հայտնի չէ փոխհատուցման չափը, սակայն փաստաբանի խոսքով` մնում է միայն որոշել փոխհատուցվող գումարի չափը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version