amga.tv

Switch to desktop Register Login

Պետդեպը նախազգուշացրել է

smart 8Միացյալ Նահանգներիպետական դեպարտամենտը հատուկ նախազգուշացում է հրապարակել երկրի այն քաղաքացիների համար, ովքեր մտադիր են այցելել Հայաստան կամ այնտեղ են ապրում: -Այդ քաղաքացիներին կոչ ենք անում գրանցվել Պետդեպարտամենտի Smart Traveler Enrollment Program ծրագրում, ինչը նրանց թույլ կտա ստանալ Պետդեպարտամենտի բոլոր նախազգուշացումները, - ասվում է հայտարարությունում: Այս դեպքում  Պետդեպարտամենտը քաղաքացիներին հորդորում է դիմել ամենամոտ դեսպանատուն կամ հյուպատոսություն: -Եթե ինտերնետից օգտվելու հնարավորություն չունեք, գրանցվեք մերձակա դեսպանատանը կամ հյուպատոսությունում, - նշվում է հաղորդագրությունում: Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանությունն իր հերթին հաղորդում է, որ հարցումներ է ստանում դեպի Հայաստան թռիչքների անվտանգության առնչությամբ: -Մենք տեղեկացված չենք որեւէ սպառնալիքի առկայության մասին, սակայն առաջարկում ենք կապվել ավիաընկերությունների հետ` թռիչքների անվտանգության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար, - նշում է դեսպանությունը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version