amga.tv

Switch to desktop Register Login

Վիսկանսընում գնացքներ են բախվել

Wisc 5 Վիսկանսըն նահանգում կիրակի գիշերը երկու գնացքներ բախվել են միմյանց, որի պատճառով 5.000 գյալըն դիզել է թափվել: Associated Press-ի փոխանցմամբ, ինչպես տեղեկացնում է հրշեջ ծառայության ղեկավարը, գնացքների բախման վայրում գծերից դուրս է եկել 10 վագոն: Անվտանգության նկատառումներով տարհանվել են դեպքի վայրից կես մղոն շառավղի վրա գտնվող տարածքի բնակիչները: Տարհանման գոտում գտնվում է ավելի քան 100 տուն: Գնացքի կոնդուկտորն ու ինժեները վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version