A+ A A-

Նյու Յորքում բացվեց ահաբեկչության զոհերի թանգարանը

ny 911Նյու Յորքում մայիսի 21-ին պաշտոնապես իր դռները կբացի 2001թ. սեպտեմբերի 11-ին Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերերի վրա իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված թանգարանը, իսկ պաշտոնական բացումը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 15-ին, նախագահ Բարաք Օբամայի մասնակցությամբ: Թանգարանը գտնվում է այնտեղ, որտեղ 13 տարի առաջ կանգնած էին երկվորյակ շենքերը: 700 մլն դոլար արժողությամբ թանգարանն ու հուշահամալիրը կառուցվել են մի քանի տարի: Շինարարությանը խանգարում էին դիզայնի շուրջ վեճերը, հետաձգումներն ու մինչ օրս շարունակվող քննարկումները, արդյոք արժե այնտեղ թաղել զոհվածների մնացորդները: Թանգարանը գրեթե ամբողջությամբ գտնվում է գետնի տակ: Դրա ցուցանմուշների մեջ կան երկնաքերների մնացորդներ եւ ողբերգության մասին հիշոցնող այլ նյութեր, զովածների լուսանկաներ, եւ օգնության աղաղակների ձայնագրությունները: Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբըրգը, ով 8 տարի առաջ մեկնարկած նախագծի ղեկավարն է եւ թանգարանի գլխավոր մենեջըրը, ասել է, որ քաղաքն այս թանգարանի կարիքն ուներ, ինչպես նաեւ երկիրն ու աշխարհը։ 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները երկու ուղեւորատար օդանավ էին ուղղել Նյու Յորքի համաշխարհային առեւտրային կենտրոնի զույգ աշտարակների վրա: Ահաբեկչության կազմակերպման համար Միացյալ Նահանգերի հատուկ ծառայությունները մեղադրել են Ալ-Կաիդա խմբավորմանն ու անձամբ նրա ղեկավար Ուսամա բին Լադընին:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < May 2014 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel