amga.tv

Switch to desktop Register Login

Ամենատարեց տղամարդը երկարակեցության մասին

old 4Նա 111 տարեկան է, իսկ Գինեսի ռեկորդների գիրքը ճանաչել է մոլորակում բնակվող ամենատարեց տղամարդը: Այդուհանդերձ, Ալեքսանդր Իմիչի համար դա ընդամենը թիվ է: 92 տարեկան նա գիրք է գրել, իսկ 96 տարեկանում ուսումնասիրել է դիետիկ թերապիա եւ շրջագայել Թուրքիայով: Հարցին, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, նա պատասխանել է. –Լավ գեները: Իմ հայրը ապրել է 100 տարի, ուստի ես էլ լավ գեներ եմ ստացել, առողջ կենսակերպով ապրել: Նա նաեւ վստահ է, որ իրենց օգնում է համեստ սնունդն ու սերը կյանքի նկատմամբ: Այժմ նա հաշմանդամի սայլակին է գամված, թեեւ հարազատներն ասում են, որ ընկնելուց առաջ չափազանց շարժունակ է եղել: Իմիչը ծնվել է Լեհաստանում, 1903 թվականին: Երկրորդ աշխարհամարտը սկսվելուց հետո նա փախել է Խորհրդային միություն, որտեղ նրան աքսորել են գաղութ: 1951թ. նա կնոջ հետ հայտնվել է Միացյալ նահանգներում եւ հանգրվանել Նյու Յորքում: Այստեղ նա կնոջ հետ զբաղվել է հոգեբանությամբ: Զույգն այդպես էլ երեխաներ չի ունեցել, Իմչիը զարմիկ ունի, ով այժմ 84 տարեկան է: Չնայած տարիքին՝ ծերունին դեռ մտադիր չէ հանգստանալ, նա նոր ձեռքբերումների է ձգտում, ակտիվ սովորում ու կարդում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version