amga.tv

Switch to desktop Register Login

Porsche-ին դատի են տվել

rodas 4Porsche ավտոկոնցեռնի դեմ դատական հայց է ներկայացվել դերասան Փոլ Ուոքըրի մահվան առնչությամբ: Դա արել է վթարի ժամանակ Porsche մեքենայի ղեկին եղած Ուոքըրի ընկերոջ՝ Ռաջըր Ռոդասի այրին։ Հայցվորը պնդում է, որ մեքենայի կառուցվածքում առկա թերություններն են անցած տարվա նոյեմբերին վթարի պատճառ դարձել, որի հետեւանքով Ռոդասն ու Ուոքըրը մահացել են Սանտա Կլարիտա քաղաքում: Քրիստին Ռոդասը համոզված է նաեւ, որ նրա մահացած ամուսինը՝ պրոֆեսիոնալ ավտոարշավորդը, չի խախտել արագության ռեժիմը: Հետաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը գերազանցել է թույլատրելի արագությունը գրեթե երկու անգամ, բայց հայցվորը պնդում է, որ նա ընթացել է ժամում 55 մղոն արագությամբ, իսկ դա ճանապարհային երթեւեկության կանոններով չի արգելվում: Քրիստին Ռոդասն իր հայցում նշում է, որ մեքենան սարքին չի եղել: Նրա կարծիքով՝ վարորդը եւ ուղեւորը կարող էին ողջ մնալ, եթե ավտոմեքենան զինված լիներ պաշտպանական համակարգերով, որոնք կկանխեին վթարի դեպքում վառելիքի բռնկումը: Նշենք, որ մեքենան այրվել էր ծառի հետ բախումից։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version