amga.tv

Switch to desktop Register Login

Կեղծ գրքի հեղինակին կտուգանեն

misha 7Հոլոքոստի մասին կեղծ հուշագրությունների հեղինակ Միշա Դիֆոնսեկան տուգանվել է 22.5 մլն դոլարով: Համապատասխան որոշումը կայացրել է Մասաչուսեթսի դատարանը: Միշա. Հիշողություններ Հոլոքոստի տարիների մասին գիրքը լույս է տեսել 1997 թվականին եւ դարձել բեսթսելլըր: Դիֆոնսեկան խոստովանել էր, որ այդ ստեղծագործությունում նկարագրված դեպքերը մտացածին են: Մինչ ճշմարտության բացահայտումը՝ Դիֆոնսեկան եւ Վերա Լին 32.4 մլն դոլար էին շահել Mt. Ivy Press հրատարակչատան եւ նրա հիմնադիր Ջեյն Դենիելի դեմ գործով: Դատարանը հրատարակողներին մեղավոր էր ճանաչել պայմանագրի խախտման եւ հեղինակից եկամուտները թաքցնելու մեջ: Այդ գործով Դիֆոնսեկային տրամադրված գումարը գնահատվում է 22.5 մլն դոլար, եւ հենց այդ գումարը պետք է հեղինակը վճարի այժմ: Գիրքը հրատարակվել է 18 լեզուներով, դրա մոտիվներով Ֆրանսիայում նկարահանվել է ֆիլմ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version