amga.tv

Switch to desktop Register Login

Վաշինգթոնում բացվել է հսկա հուշարձանը

GW 6Գրեթե երեք տարի տեւած վերականգնումից հետո բացվել է Միացյալ Նահանգների մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Ջորջ Վաշինգտընի հուշարձանը: 2011թ. օգոստոսին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ 170 մետր բարձրություն ունեցող, սպիտակ օբելիսկ քարով երեսպատված հուշարձանը հսկա ճաքերով էր պատվել, եւ այն ստիպված էին եղել փակել, քանի որ մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկին փլուզման վտանգ էր սպառնում: Հուշակոթողն իրենից ներկայացնում էր ամենամեծ շինությունը քարից եւ համարվում էր ամերիկյան արժեքների խորհրդանիշը: Նվագախմբերի եւ երգչախմբերի հայրենասիրական կատարումներից հետո ներքին գործերի նախարար Սելլի Ջուելն ու միլիարդատեր Դեւիդ Ռուբինսթայնը բացել են հուշարձանը: Նշենք, որ հուշարձանի վերականգնումը 15 միլիոն դոլար է արժեցել, որի կեսը վճարել է գործարար եւ բարեգործ Դեւիդ Ռուբինսթայնը: 1884թ. կառուցված հուշարձանը տարեկան 600 հազար զբոսաշրջիկներ են այցելում: Հուշարձանի գագաթին կարելի է հասնել աստիճաններով կամ վերելակով:2011թ. երկրաշարժից հետո ահաբեկված զբոսաշրջիկները ստիպված էին լքել բարձր դիտարանը, իսկ կառույցի մեջ մեծ ճաքեր էին առաջացել, որոնց միջով անգամ լույս էր անցնում: Ամիսներ շարունակ Վաշինգթընի հուշակոթողը պարուրված էր վերանորոգման փայտանյութերով: Այժմ զբոսաշրջիկները կրկին կարող են բարձրանալ հուշակոթողի վերին դիտարան: Բացումից հետո մեկ ժամվա ընթացքում գնվել է 600-ից ավելի տոմս:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version