A+ A A-

Ութ միլիոն ամերիկացիներ բուժապահովագրություն են ստացել

care 5Առողջապահության բարեփոխման ներդրումից հետք 8 միլիոն ամերիկացիներ բժշկական ապահովագրություն են ստացել: Այդ մասին հայտարարել է նախագահ Բարաք Օբաման Վաշինգթոնում կայացած մամուլի ասուլիսում: Սպիտակ տան տվյալներով, գրանցվածների 28 տոկոսը 18-ից 34 տարեկան անձինք են: Օբամայի խոսքով, դա նախագծի հաջողության երաշխիքն է: Նախագահը նաեւ քննադատել է հանրապետականներին, որոնք փորձում էին կասեցնել բարեփոխման ընթացքը: -Ես արդեն նախկինում ասել եմ, որ այդ օրենքը չի լուծի մեր առողջապահական համակարգի բոլոր խնդիրները, մենք գիտենք, որ դեռ շատ բան պիտի անենք: Բայց մենք հստակ գիտենք, որ մատչելի առողջապահության մասին օրենքի չեղարկումը կարող է ավելացնել դեֆիցիտը, միլիոնավոր մարդկանց զրկել ապահովագրությունից,- ասել է Օբաման: Նրա խոսքով, հանրապետականները մինչ օրս չեն կարողանում խոստովանել, որ օրենքը գործում է: Բարեփոխման ակտիվ փուլը մեկնարկեց 2013թ. հոկտեմբերին, երբ կառավարությունը բացեց բորսաների համակարգը, որտեղից կարելի էր ապահովագրություն գնել: Բարեփոխման էությունը կայանում է բնակչության որոշ դասերի համար պալըսիների մասնակի սուբսիդավորումը: Մյուսների համար ծրագրվում է բարձրացնել մրցակցությունն ապահովագրական ընկերությունների միջեւ, որ նվազեցնեն  գները: Obamacare-ի ներդրումից հետո էլ ավելի քան 40 միլիոն ամերիկացիներ առայժմ բժշկական ապահովագրություն չունեն:

News Archive

<< < April 2014 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

 

News Archive(Health)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel