A+ A A-

Ուկրաինայում ծեծել են սադրիչ թեկնածուներին

candid 5Ուկրաինայում ծեծի են ենթարկել ռուսամետ թեկնածուներին: Ննախագահի թեկնածու, պատգամավոր Օլեգ Ցարեւի վիճակը ծանր է: Ուկրաինական ICTV հեռուստաալիքի շենքում, ուր նա եկել էր Խոսքի ազատություն հաղորդման ուղիղ եթերին մասնակցելու համար, Ցարեւն արգելափակվել եւ դաժան ծեծի է ենթարկվել իր թիմակիցների հետ: Ամբոխը պահանջել է, որ նա հանի իր թեկնածությունը նախագահական ընտրություններից: Հաղորդվում է, որ Ցարեւին այնուհետ տարել են Ուկրաինայի Գլխավոր դատախազություն: Պատգամավորը հայտարարել է, որ ոչ մի դեպքում, այդ թվում՝ ֆիզիկական սպառնալիքների, չի հանի իր թեկնածությունը: -Այժմ ճնշման տակ՝ ես վայր չեմ դնի իմ լիազորություներն ու հայտարարություն գրի, - մասնավորապես հայտնել է նա: Ավելի վաղ՝ ապրիլի 9-ին, Ցարեւը հարձակման էր ենթարկվել նաեւ Նիկոլաեւում: Պատասխանատվությունը ստանձնել էր Պրավիյ սեկտորը: Ի դեպ, արմատական տրամադրություններով անհայտ անձինք ջարդել են Ուկրաինայի նախագահի թեկնածու Միխայիլ Դոբկինի ավտոմեքենան եւ վնասվածքներ հասցրել նրա օգնականին: Այս մասին ասել է Դոբկինը Ազատության խոսք հեռուստածրագրի հեռախոսային միացման ժամանակ: -Ես գրեթե հասել էր ձեր ստուդիա: Իմ մեքենան արգելափակեցին, կտրեցին անվադողերը, ջարդեցին ավտոմեքենան: Երբ մենք սկսեցինք պարզաբանել, թե ով է դա անում, զրույցը չստացվեց: Իմ մի քանի օգնականներ վնասվածքներ են ստացել, սակայն կարծում եմ՝ հաջորդ անգամ անպայման կգամ ձեզ մոտ,- ասել է Դոբկինը, ով համարվում է տապալված Յանուկովիչի մտերեւիմներից մեկը եւ Ռուսաստանի ամենահայտնի սադրիչներից է: Հարձակման ժամանակ նախագահի թեկնածուի վրա կանաչ ներկ եւ ալյուր են լցրել:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < April 2014 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel