amga.tv

Switch to desktop Register Login

Հայուհուն դատապարտել են խարդախության համար

susan 8Նորթ Հալիվուդի բնակչուհուն դատապարտել են վեց տարի եւ 4 ամսվա ազատազրկման դաշնային բանտում, առողջապահության ոլորտում խարդախության համար: Դատավոր Մարգարեթ Մորրոուն վճիռ է կայացել 46-ամյա Սուսաննա Արծրունու նկատմամբ, որին պատկանող եւ Վան Նայսում գրանցված Midvalley Medical Supply ընկերությունը Medicare-ին 25 մլն դոլարի կեղծ պահանջագրեր էր ներկայացրել: Սուսաննա Արծրունին իրեն մեղավոր էր ճանաչել խարդախության մեկ, եւ գումարների լվացման երկու կետերով: Նա պետք է 76 ամիս անցկացնի բանտում եւ 10 մլն դոլար տուգանք վճարի Medicare-ին: Գործով երկրորդ ամբաստանյալ, բժշկի օգնական Էրասմըզ Քոթին նույնպես իրեն մեղավոր է ճանաչել, եւ նրա վճիռը կայացվելու է սեպտեմբերի 8-ին: Մեղադրանք է առաջադրվել եւս երեք անձանց, որոնք իրենց մեղավոր չեն ճանաչել, նրանց դատաքննությունը սկսվելու է հաջորդ տարի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version