amga.tv

Switch to desktop Register Login

Յուտայում յոթ նորածնի դիակ են գտել եւ ձերբակալել մորը

uthm 5 Յութա նահանգի Սոլթ լեյք սիթիի մերձակայքում, Փլեսընթ-Գրով քաղաքի ոստիկանությունը բնակելի տան նկուղում 7 նորածնի դի է հայտնաբերել: Դեպքի առթիվ ձերբակալվել է Մեյգըն Հանթսմենը, որն ավելի վաղ բնակվել է այդ տանը։ Նա հայտնել է, որ նա երեխաներին լույս աշխարհ է բերել 1996-ից 2006 թվականներին: Հանթսմընը, ով 3 տարի առաջ այդ տանից տեղափոխվել է նոր տուն, մեղադրվում է սպանության մեջ: Ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Ռաբըրթսը հայտնել է, թե կնոջ նախկին ամուսինն ավտոտնակը մաքրելիս կասկածելի տուփ է գտել։ Երբ բացել է այն, հայտնաբերել է երեխայի մարմին: Նա դիմել է ոստիկանություն, ովքեր էլ խուզարկել են տունն ու ընդհանուր առմամբ 7 տուփ են գտել, որոնց մեջ նորածնի մարմիններ են եղել։ Հայտնի է դարձել, որ կինը 6 երեխա ունի: Նա այդ տունը լքել է այն ժամանակ, երբ բաժանվել է ամուսնուց: Ներկայումս ուսումնասիրվում է նորածինների գենետիկան, պարզելու համար, թե արդյոք կինն իսկապես նրանց մայրն է: Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ քննիչների համար այս գործը դժվարին է եղել, քանի որ նրանց հոգեբանական վիճակն ամեն բացվող տուփի հետ գնալով վատացել է: Մեյգըն Հանթսմենը տեղափոխվել է Յուտայի բանտ եւ նրան սպանության մեղադրանք է առաջադրվել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version