amga.tv

Switch to desktop Register Login

Ռուսաստանը շարունակում է իր սադրանքը

russ 5Ռուսական հատուկ ծառայությունները շարունակում են իրենց սադրիչ գործողությունները Ուկրաինայի Հարավում եւ Արեւելքում: Լավ զինված դիվերսանտները, հիմնականում ռուսաստանից, տեղական սադրիչների աջակցությամբ, գրավում են վարչական շենքերը Դոնեցկում, Լուգանսկում, Խարկովում եւ Սլավյանսկում՝ ծեծի ենթարկելով Ուկրաինայի ամբողջականության կողմնակիցներին եւ ոստիկաններին: Ուկրաինայի իշխանությունները ազգային գվարդիայի ուժեր են մտցրել Սլավյանսկ: Ռուսամետները շարունակում են արգելափակված պահել քաղաքի մատույցները: Փոխհրաձգություններ են եղել ցուցարարների եւ ուկրաինական ուժերի միջեւ: Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի խոսքով, զոհեր կան երկու կողմից էլ, զոհվել է անվտանգության մի սպա: Լուգանսկ եւ Դոնեցկ մարզերի հոգեւոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանը հայտնել է, որ Սլավյանսկ քաղաքի մուտքի մոտ ակտիվացած մի խումբ անհայտ զինյալների եւ քաղաքաբնակների միջեւ բախումների եւ լարված իրավիճակի հետեւանքով մահացել է հայ երիտասարդ Ռուբեն Ավանեսյանը: Խարկովում բախումների հետեւանքով տուժել է 50 մարդ, նրանցից 10-ին տեղափոխել են հիվանդանոց: Կիեւում արդեն իսկ հայտարարում են, որ ռուսաստանը բացահայտ ռազմական գործողություններ է սկսել: Եվրամայդանի ակտիվիստները բողոքի ակցիաներ են արել քաղաքում՝ պահանջելով ավելի ակտիվ հակազդել զավթիչներին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version