amga.tv

Switch to desktop Register Login

Նոր հայց Տրավոլտայի դեմ

tra 1 Լոս Անջելեսի բնակիչը, ով գիրք էր գրել իր ու Ջան Տրավոլտայի սեռական հարաբերությունների մասին, դատական հայց է ներկայացրել դերասանի եւ նրա իրավաբանի դեմ ` նրանց մեղադրելով զրպարտության մեջ: Reuters-ի փոխանցմամբ` Ռաբըրտ Ռանդոլֆը պնդում է, որ Տրավոլտան եւ նրա իրավաբանը` Մարտըն Սինգըրը, 2010 թվականին սխալ տեղեկություններ են տարածել իր մտավոր առողջության վերաբերյալ` այդ կերպ փորձելով կանխել իր գրքի վաճառքը: Ռանդոլֆը այժմ դատական հայց է ներկայացրել Լոս Անջելեսի գերագույն դատարանում ` պահանջելով փոխհատուցել վնասները: Դերասանը Ռանդոլֆի դատական հայցը անվանել է անհեթեթ` ասելով, որ դա հիմնված է մասնավոր նամակի վրա, որն ուղարկվել է բամբասանքներ տարածող բլոգի հրատարակչին: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version