amga.tv

Switch to desktop Register Login

Մոսկվայում դատել են հայազգի մոգին

mog 5Մոսկվայի քաղաքային դատարանի ատենակալների կոլեգիան մեղավոր է ճանաչել Մոսկվայում հայտնի մոգ Գեորգի Մարտիրոսյանին: Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել իր երեք հաճախորդուհիներին թալանելու եւ սպանելու համար: Նախքան ձերբակալությունը Մարտիրոսյանը Մոսկվայում հայտնի մոգ էր, ով իր հաճախորդներին հարստացում էր խոստանում եւ տպավորիչ արարողություններ անցկացնում: Ըստ քննության նյութերի՝ Մարտիրոսյանը տեղեկություն է ստացել, որ իր հաճախորդուհիները խոշոր գումարներ ունեն, գնացել է նրանց բնակարաններ՝ ծիսակարգ անցկացնելու պատրվակով, կանանց խմիչքի մեջ հերոին է լցրել, ապա օգտվելով նրանց անօգնական վիճակից՝ թմրանյութի մահացու չափաբաժին ներարկել: Այս կերպ Մարտիրոսյանը 6,5 մլն ռուբլի եւ ոսկեղեն է հափշտակել: Մարտիրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, պնդում է, որ կանայք մահացել են գերդոզավորումից: Վճիռը կհրապարակվի ապրիլի 15-ին, նրան սպառնում է ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version