amga.tv

Switch to desktop Register Login

Խոշոր վթար Քալիֆոռնիայի հյուսիսում

 crash 7Քալիֆորնիա նահանգում ավտոբոսի ու բեռնատարի բախվելու արդյունքում առնվազն 10 մարդ է զոհվել, եւս 32-ը վիրավորվել են: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել:

Ինչպես նշվում է, ողբերգական վթարը տեղի է ունեցել Գլեն քաունթիում, Օրլանդո քաղաքի մերձակայքում, որը նահանգի մայրաքաղաք համարվող Սաքրամենտոյից 150 կմ դեպի հյուսիս է ընկած: Ավտոբուսի ուղեւորների մեծ մասն ուսանողներ էին: Քյալիֆորնիայի ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ FedEx ընկերությանը պատկանող բեռնատար ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ մտել է հանդիպական գոտի, որտեղ բախվել է ավտոբուսին: Երկու փոխադրամիջոցներն էլ այրվել են: Վթարի մասնակից է դարձնել նաեւ ամենամոտ գտնվող մարդատար ավտոմեքենաներց մեկը: Ավտոբուսում եղել է 46 դպրոցական, որոնք Քյալիֆորնիայի հարավից ուղեւորվում էին Համբըլդտի պետական համալսարան՝ էքսկուրսիայի: Ոստիկանության ներկայացուցիչ Թրեյսի Հուվերի խոսքով, վթարի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 32 մարդ: Առնվազն մեկ մարդ լուրջ այրվածքներ է ստացել, մյուսների մոտ կոտրվածքներ, սալջարդեր են: Վթարի հետեւանքով զոհվել են բեռնատարի եւ ավտոբուսի վարորդները, նաեւ ավտոբուսի ուղեւորներ: Ներկայումս պարզվում է նրանց ինքնությունը, դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version