amga.tv

Switch to desktop Register Login

Քլինթոնի վրա կոշիկ են նետել

 

koshik 4Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլըրի Քլինթընի վրա կոշիկ են նետել՝ Լաս Վեգըսում դասախոսության ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ Հիլըրի Քլինթընը Mandalay Bay հյուրանոց-կազինոյի դահլիճի բեմ է դուրս եկել՝ մասնակիցների առաջ ելույթ ունենալու համար։  Կոնֆերանսը կազմակերպել էր Արդյունաբերական թափոնների վերամշակման ինստիտուտը։ Մեղավորը մի կին էր, որի անունն ըստ կազմակերպիչների, չկար հյուրերի ցանկում։ կինը կարողացել էր  հասնել բեմի մոտ, նետել կոշիկը Քլինթընի  ուղղությամբ, սակայն կոշիկը անցել էր նրա գլխի կողքով։ Կնոջն անմիջապես ձերբակալել էին ոստիկանները։ Այժմ նա կալանքի տակ է, նրա անունը չի նշվում։ Արարքի դրդապատճառների մասին եւս ոչինչ չի ասվում։ Նախկին պետքարտուղարը կատարվածին հումորով է վերաբերվել: Նշվում է, որ Քլինթընը վճարովի դասախոսություններ է կարդում եւ ավարտում Պետդեպարտամենտում իր աշխատանքի մասին նոր գիրքը։ Վերջերս նա հյատարարել էր, որ մտածում է 2016 թ. նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին։ Նախկին պետքարտուղարի հետ կատարվածը հիշեցնում է 2008թ. Բաղդադում կատարված դեպքը։ Այն ժամանակ Ջորջ Բուշ կրտսերի վրա տեղի լրագրող Մունտազար Ազ Զեյդին կոշիկ էր նետել։ Արեւելքում դա ծայրահեղ արհամարհանքի նշան է համարվում

 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version