amga.tv

Switch to desktop Register Login

Ինդիանայում փակվել է պողպատի գործարանը

porpat 4Ինդիանա նահանգի Գերի քաղաքում պողպատի խոշորագույն գործարանը դադարեցրել է աշխատանքը՝ կապված Մեծ լճերից լաստանավերով երկաթի հանքաքար բերելու դադարեցման հետ: Associated Press-ի փոխանցմամբ, երկարատեւ ձմռան պատճառով լճերը սառցակալել են, ինչն էլ խանգարում է նավագնացությանը: US Steel ընկերությունը, որին է պատկանում գործարանը, հայտարարել է, որ Մեծ լճերում աննախադեպ սառցապատման պատճառով ժամանակավորապես դադարեցվել է պողպատի արտադրությունը: Ընկերությունը նշում է, որ վերջին 35 տարիների ընթացքում սառույցն առաջին անգամ ծածկել է լճերի մակերեւույթի ավելի քան 90 տոկոսը, ինչն անհնար է դարձնում Մինեսոտա նահանգից Գերի հանքաքար մատակարարելը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version