amga.tv

Switch to desktop Register Login

Մեքսիկայի հետ սահմանին թունել են գտել

 tunell 3Սան Դիեգոյի իրավապահները հայտնաբերել են երկու բարդ թունելներ: Մաքսանենգների կողմից օգտագործվող թունելներն իրար են միացնում Տիհուանան եւ Սան Դիեգոն, եւ դրանք հայտնաբեելը բավական բարդ է եղել: Պահեստենրից մեկում գտնվող մուտքը փակված է եղել հեռուստացույցերի տուփերի եւ խաղալիքների արկղերի տակ: Այդ թունելով մարիխուանա եւ կոկաին էին տեղափոխում Քյաիֆորնիայի տարածք: Մաքսային եւ ներգաղթի ծառայության աշխատակիցները հայտարարել են, որ ձերբակալել են Չուլա-Վիստայի 73-ամյա բնակչուհի Գլեննիս Գլեդիս Ռոդրիգեսին: Վերջինիս մի քանի ամիս հետեւել են, մինեւ պարզել են թունելի գտնվելու վայրը: -Մենք կրկին կարողացել են խոչընդոտել մի քանի միլիոն դոլար աժողությամբ թմրանյութերի տեղափոխմանը գաղտնի անցումներով: Այդ թունելների կառուցումը մի քանի միլիոն դոլար է աժեցել: Մենք խոստացել են գտնել այդ թունելներն ու պատժել թմրակարտելներին: Մենք հերթական անգամ պահեցինք մեր խոսքը,- ասել է դատախազ Լորա Դաֆֆին: Նա հայտնել է, ո առաջին թունելից ոչ հեռու գտել են եւս մեկը, որը սարքավորված է եղել օդափոխության եւ էլեկտրամատակարարման համակարգերով: Վերջին չորս տարվա ընթացքում Սան Դիեգոյում հայտնաբերվել է յոթ թունել, թեեւ իրավապահները վստահ են, որ դրանց թիվը գերազանցում է մի քանի տասնյակը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version