A+ A A-

Հոլդերը պայքարում է թմրանյութերի դեմ

 

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը պատրաստվում է իրավական եւ բժշկական միջոցառումների համալիր իրականացնել, որոնք թույլ կտան պայքարել թմրանյութերից գերդոզավորումից մահացության թվի նվազման դեմ: Գլխավոր դատախազ Էրիկ holder 4Հոլդըրը ուղերձ է հղել, որում նշել է, թե այսօր ամերիկյան առողջապահության հիմնական խնդիրներից մեկը հերոինից ու ցավազրկող դեղամիջոցներից մահացության ծավալի աճն է: Նրա խոսքով, 2007-ից 2012 թվականներին հերոինից մահացության դեպքերի թիվն աճել է մինչեւ 400 տոկոսի իսկ հերոինի եւ այլ թմրամիջոց օգտագործողների թիվը միացյալ նահանգներում հասել է 79 տոկոսի: Նախարարությունը Թմրանյութերի դեմ պայքարի վարչության հետ համատեղ համալիր պայքարի ծրագիր է սկսել: Հոլդըրը նշել է, որ DEA-ը նույնպես բժիշկների եւ դեղագործների է ներգրավելու այդ դեղամիջոցների արտահոսքը եւ շրջանառությունը բացահայտելու համար: Հոլդըրը իրավապահներին կոչ է արել անձնակազմին տալ դեղամիջոց, որը օգտագործվում է որպես գերդոզավորման հակամիջոց, սովորեցնել ոստիկաններին, թե ինչպես օգնեն գերդոզավորման մեջ հայտնված անձանց: Գլխավոր դատախազը նշել է, թե 17 նահանգներ եւ Կալումբիա շրջանը փոփոխություններ են իրականացրել իրենց օրենսդրության մեջ՝ բարձրացնելով նեյլաքսընի հասանելիությունը սկսած 2001 թվականից: Նեյլաքսընի կիրառումը՝ Բարի սամարացու օրենքի հետ միասին, կարող է բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկել, կարծում է  Հոլդըրը

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < March 2014 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel