amga.tv

Switch to desktop Register Login

Առանձնատանը դիակ են գտել

shamsh 5Հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղի այգեգործական փողոցի վերջնամասում գտնվող ամառանոցներից մեկում տղամարդու դի կա: Ոստիկանները նշված տան բազմոցի մոտ հայտնաբերել են Երեւան քաղաքի Մալաթիա Սեբաստիա Վարչական շրջանի բնակիչ 61-ամյա Ստեփան Ղազարյանի դին` ամբողջովին վառված ու մոխրացած վիճակում: Բազմոցի կողքին հայտաբերվել է նաեւ ամբողջովին վառված տանտիրոջ կատուն: Դին տեղափոխելու համար ոստիկանները, իսկ հետո ավելի ուշ փրկարարները գրեթե 4 կիլոմետր ճանապարհ ոտքով են անցել: Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version