amga.tv

Switch to desktop Register Login

Գլենդելաբնակ հայը հետապնդել էր մի կնոջ

lend 5 Գլենդելաբնակ 48-ամյա Համլետ Սարգսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման ամուսնացած կնոջը հետապնդելու գործով: Հաղորդվում է, որ տիկնոջ ուշադրությունը գրավելու համար նա դիմել է խելահեղ քայլերի՝ իր մեքենայով բախվել է նրա մեքենային, ներս է մտել նրանց տան պատուհանից, նրա ուղղությամբ շիշ է նետել: Սարգսյանը ձերբակալվել էր հոկտեմբերին ոչ միայն 38-ամյա կնոջը հետապնդելու, այլեւ Nordstrom Rack առեւտրի կենտրոնից գողության առանձին դեպքի համար: Գլենդելի ոստիկանության փոխանցմամբ, Համլետ Սարգսյանը կնոջը, ում անունը չի հաղորդվում, հանդիպել էր ապրիլին՝ Գլենդելում մարքեթինգային դասընթացների ժամանակ: Դրան հաջորդած 6 ամիսներին տղամարդը նրան հանգիստ չի թողել իր նվերներով, այցելել է նրա աշխատավայր, տհաճություններ պատճառել: Սարգսյանը նրան հետեւել է ողջ քաղաքով մեկ: Աստիճանաբար տղամարդու վարքն ագրեսիվ է դարձել: Նա նույնիսկ սպառնացել է սպանել նրան, եթե հրաժարվի հանդիպել իր հետ: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version