amga.tv

Switch to desktop Register Login

Հրդեհ Նյու Յորքի օդանավակայանում

hrdeh 6Նյու Յորքի Ջան Քենեդու անվան օդանավակայանում հրդեհի հետեւանքով տուժել է 18 մարդ: Ոչ մեծ հրդեհը տեղի է ունեցել Lufthansa ընկերության բեռների տերմինալում: Ոստիկանության տվյալներով՝ այրվել է աղբի կոնտեյներներից մեկը: Մոտավորապես կես ժամ անց հրդեհը մարել է: Հրդեհի արդյունքում մթերքի այրման թունավորումից տուժել է օդանավակայանի 18 աշխատակից: 4 մարդ հոսպիտալացվել է, 14 տուժածների բուժօգնություն է ցուցաբերվել տեղում: Associated Press-ի փոխանցմամբ, ավելի վաղ հաղորդվում էր, որ օդանավակայանում տեղի է ունեցել վտանգավոր նյութերի արտահոսք, սակայն ավելի ուշ լուրը հերքվել էր:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version