amga.tv

Switch to desktop Register Login

Միլիարդատիրոջը դատապարտել են հարկերը չվճարելու համար

TY 4Ty Warner ընկերության սեփականատեր, միլիարդատեր Թայ Ուորնըրը Չիկագոյի դատարանի կողմից դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման՝ հարկերի վճարումից խուսափելու համար: Նրա ընկերությունը փափուկ խաղալիքների՝ աշխարհում խոշորագույն արտադրողն է: Քննության տվյալներով՝ 69-ամյա Ուորնըրը չի վճարել շվեյցարական բանկերի հաշիվներում գտնվող 25 մլն դոլարի հարկը: Ուորնըրին սպառնում էր 5 տարվա ազատազրկում, սակայն դատավորը որոշել է սահմանափակվել պայմանական ժամկետով: Բացի այդ, միլիարդատերը դատապարտվել է 500-ժամյա հասարակական աշխատանքի: Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 2.6 միլիարդ դոլար: Նա մտնում է ամերիկյան 400 հարուստ մարդկանց ցուցակում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version