amga.tv

Switch to desktop Register Login

Նյու Մեքսիկո նահանգում դատարանը թույլատրել է էֆթանազիան

fta 4Նյու Մեքսիկո նահանգում դատարանը թույլատրել է էֆթանազիան: Համաձայն դատարանի որոշման՝ անբուժելի հիվանդ մարդիկ, ովքեր մնում են հոգեպես առողջ, կարող են դիմել էֆթանազիայի: Բժիշկներն իրենց հերթին իրավունք են ստանում այդպիսի հիվանդներին ներարկել դեղամիջոցի մահացու չափաբաժին: Նյու Մեքսիկոյի դատախազությունը ներկայումս ուսումնասիրում է դատարանի որոշումն ու դիտարկում բողոքարկման հնարավորությունը: Դատավարության առիթ էր հանդիսացել Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության եւ հաջակցություն էֆթանազիայի Compassion & Choices կազմակերպության հայցը: Նրանք դատարան էին դիմել Նյու Մեքսիկայի երկու բժիշկների եւ քաղցկեղով հիվանդ Աջա Ռիգսի անունից՝ կոչ անելով ճանաչել հիվանդի՝ էֆթանազիայի իրավունքը: Այսպիսով՝ Նյու Մեքսիկոն կարող է դառնալ էֆթանազիան թույլատրող 5-րդ նահանգը՝ Օրեգընից, Վաշինգտընից, Մանտանայից եւ Վերմանտից հետո:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version