Logo

Դեթրոյթը սնանկ ճանաչվեց

Created on Wednesday, 04 December 2013 15:24

det 5Դաշնային դատավոր Սթիվեն Ռոուդսն ընդունել է, որ Դեթրոյթ քաղաքը, որի պարտքը գերանզոցում է 18 միլիարդ դոլարըկարող է պաշտոնապես սնանկ ճանաչվել՝ պնդելով, որ երբեմնի հզոր արդյունաբերական կենտրոնը տակավին հուլիսին դրսեւորել է ֆինանսական անվճարունակության բոլոր նշանները:Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին ամերիկյան ավտոարտադրության մայրաքաղաքի ղեկավարությունը հայց էր ներկայացրել քաղաքը սնանկ ճանաչելու մասին: Այդ պահին Դեթրոյթ քաղաքի բյուջեի պակասուրդը հասնում էր 380 մլն դոլարի: Վերջին 30 տարվա ընթացքում քաղաքի բնակչությունը 2 մլն-ից նվազել եւ հասել է 700 հազարի: Սպասվում է, որ քաղաքի ողջ ունեցվածքը կներկայացվի վաճառքի: Ներգրավված միջոցներով էլ կմարվի քաղաքի պարտքը: Քաղաքի տնտեսական խնդիրներն ի հայտ էին եկել 1970-1980-ականններին, երբ ամերիկյան ավտոարտադրության ոլորտը հայտնվել էր ճգնաժամում: Արհմիությունները եւ վարկատուներն իրենց դժգոհությունն են հայտնել դատարանի լեփ-լեցուն դահլիճում՝ ենթադրելով, որ քաղաքի իշխանություններն անազնիվ են եղել: Վճռից կարող են տուժել կենսաթոշակառուները եւ աշխարհահռչակ Արվեստների ինստիտուտը, որի հավաքածուն կարող է վաճառվել աճուրդով: Սպասվում է, որ Ռոուդսի վճիռը հիմք կդառնա վճռափոխության գանգատի համար: Դատական գործին հետեւում են Միացյալ Նահանգների այն բոլոր քաղաքները, որոնք անկայուն բյուջետային հաշվեկշիռ ունեն:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.