amga.tv

Switch to desktop Register Login

Ուկրաինայում հեղափոխական վիճակ է

UKRA 7Ուկրաինայում վերջին օրերին իրավիճակը դուրս է եկել իշխանությունների վերահսկողությունից՝ վերաճելով հեղափոխականի: ՆախօրեինՎիկտոր  Յանուկովիչի վարչակազմը դաժանաբար ցրել է Կիեւի Անկախության մայդանում հավաքված բազմությանը՝ դաժանաբար հարվածելով մարդկանց: Միջադեպի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ հինգ տասնյակ մարդ, իսկ մի աղջիկ ստացած վնասվածքներից մահացել է: Բռնաճնշումները չեն թուլացրել ցուցարարների դիմադրությունը, ավելին, ողջ Ուկրաինայում բողոքի ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում 150-ից ավելի հատուկջոկատայիններ վիրավորվել են: Կիեւի ոստիկանապետը հրաժարական է տվել, իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ անցել են ընդդիմության կողմը, իսկ իշխող Ռեգիոնների կուսակցության մի քանի տասնյակ պատգամավորներ եւ պաշտոնյաներ հրաժարական են տվել: 100 հազարից ավելի ցուցարարները նաեւ ինքնապաշտպանական խմբեր են ստեղծել, նրանց օգնում են անգամ Միխայլովսկի տաճարի հոգեւորականները, որոնք տաճարի դռները բացել են մարդկանց առաջ՝ նրանց գիշերելու հնարավորություն տալով: Երեկ երեկոյան ցուցարարները փորձել են բուլդոզերով գրոհել նախագահական նստավայրը, գրավել են քաղաքապետարանի շենքըԼվովի քաղաքապետ Սադովնին սպառնացել է ջարդել Բերկուտին, եթե վերջիններս ցրեն ցուցարարներին: Որոշ տեղեկությունների համաձայն, այժմ Կիեւ տանկեր են բերվում, խոսակցություններ կան, որ Ռուսաստանից Բերկուտի գրոհայիններ են բերվում: Այսօր ցուցարարները խափանել են  հիմնարկների աշխատանքը՝ շրջափակելով նախագահական նստավայրն ու կառավարությունը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version