amga.tv

Switch to desktop Register Login

Գնացքը վթարի է ենթարկվել Բրոնքսում

GNCAQ 6Նյու-Յորքի Բրոնքս  արվարձանում գնացքի վթարի հետեւանքով նվազագույնը չորս մարդ է զոհվել: Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն պաշտոնապես հայտարարել է 63 տուժածների մասին: Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝  Նյու Յորքի Կենտրոնական կայարան ընթացող մերձքաղաքային մարդատար գնացքը վթարի է ենթարկվել Spuyten Duyvil երկթուղային կայարանի մոտ: Տուժել է 67 մարդ, որից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Գնացքում մոտ 150 ուղեւոր է եղել: Զոհերից երեքը բախման պահին դուրս են ընկել գնացքից: Վթարի վայրում աշխատում են հրշեջներ ու փրկարարներ, ովքեր փորձում են մարդկանց դուրս բերել շրջված վագոններից: Գնացքի 7 վագոններ կիրճն է ընկել: Գնացքը պատկանում է Metro-North ընկերությանը, որի ներկայացուցչի հայտարարության համաձայն՝գծերից դուրս են եկել 7 վագոններից 5-ը: Գնացքի վթարի պատճառ է դարձել արգելակման խափանումը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին:Աղբյուրի խոսքով՝ քննիչների կողմից հարցաքննված մեքենավարը հայտարարել է, որ փորձել է արգելակել, սակայն արգելակները չեն գործել: Գնացքի ուղեւորները լրագրողներին պատմել են, որ վթարից առաջ այն սովորականից արագ էր ընթանում: Նյու Յորքի հրշեջ ծառայության ղեկավար Սալվատորե Կասանոյի խոսքով, վթարի հետեւանքները կարող էին ավելի լուրջ լինել, եթե աղետը տեղի ունենար աշխատանքային օրը: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version