amga.tv

Switch to desktop Register Login

Washington Post թերթի գլխավոր գրասենյակը վաճառվել է

wash 4Grahm Holdings ընկերությունը ամերիկյան Washington Post թերթի գլխավոր գրասենյակը 159  մլն դոլարով վաճառելու պայմանավորվածություն է ձեռք բերել։ Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող շենքի նոր  սեփականատեր կդառնա Carr Properties ընկերությունը։ Թերթը, որն այս տարվա օգոստոսին ձեռք էր բերել Amazon.com-ի ղեկավար միլիարդատեր Ջեֆ Բեյզոսը, կշարունակի  տարածքներ վարձակալել շենքում, քանի դեռ նոր վայր ձեռք չի բերել  իր գլխավոր գրասենյակի համար: Washington Post-ը Նահանգներում ամենախոշոր եւ ամենահեղինակավոր թերթերից մեկն էԱյն առաջինն է տեղեկացրել Ուոթերգեյթսյան սկանդալի մասին, որը հանգեցրել էր նախագահ Ռիչըրդ Նիքսընի պաշտոնանկությանը, ինչպես նաեւ էդվրդ Սնոուդընի բացահայտած Ազգային Անվտանգության Գործակալության գաղտնալսման ծրագրերի մասին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version