amga.tv

Switch to desktop Register Login

Գթասիրտ մարդիկ փրկեցին կնոջը

prkecin 4Գթասիրտ մարդիկ, բարձրացնելով մեքենան վրաերթի ենթարկված կնոջ վրայից, փրկել են նրան:   Տեսանյութում երեւում է, թե ինչպես է էլեկտրական հեծանիվ վարող կինը Չինաստանի Նինգբո քաղաքում խցանումների ժամանակ վրաերթի ենթարկվում: Ավելի քան 10 վարորդ ու հետիոտն շտապել են նրան օգնելու, ովքեր ոստիկանության աշխատակցի հետ միասին բարձրացրել են մեքենան եւ կնոջը հանել մեքենայի տակից:   Այնուհետեւ կինը տեղափոխվել է հիվանդանոց: Ճանապարհային ոստիկանության սպան ասել է.-Դեպքի վայրում գտնվող բարի մարդիկ մոտեցան եւ օգնության ձեռք մեկնեցին: Կնոջ մարմնի վերեւի մասը մեքենայի հետնամասի տակ էր, եւ նա բարձր գոռում էր: Իսկ վիրավոր կինն ասել է. -Ավելի քան 10 բարեհոգի մարդիկ ինձ հանեցին մեքենայի տակից, ես իսկապես գնահատում եմ նրանց արարքը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version