amga.tv

Switch to desktop Register Login

Ավիաաղետ Կազանում

aviaret 7Ռուսաստանի Կազան քաղաքի օդանավակայանում երեկ աղետի է ենթարկել Թաթարստանի ավիաընկերության Boeing-737 մակնիշի ինքնաթիռը: Մոսկվա-Կազան չվերթի ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով, երեկոյան ժամը 7:25-ին: Մինչ այդ ինքնաթիռը մի քանի անգամ մտել է վայրէջքի գոտի, իսկ վերջին փորձի ժամանակ ինքնաթիռը կորցրել է բարձրությունը եւ բախվել գետնին: Այն այրվել է, պայթել է բենզաբաքերի բենզինը: Օդանավում գտնված բոլոր 50 անձինք, այդ թվում անձնակազմի 6 անդամները զոհվել են: զոհվածներից երկուսը երեխաներ են՝ 11 եւ 15 տարեկան աղջիկներ Նրանց մարմիններն արդեն հայտնաբերել են փրկարարները: Մահացածների թվում են Թաթարստանի նախագահի որդի Իրեկ Մինիխանովը եւ Դաշնային անվտանգության ուժերի Թաթարստանի վարչության ղեկավար Ալեքսանդր Անտոնովը: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել վթարի կապակցությամբ, իսկ այսօր Թաթարստանում սուգ է հայտարարված: Հանրապետության քաղաքներում ու գյուղերում իջեցվել են պետական դրոշները, չեղյալ են հայտարարված ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները: Իրավապահներն արդեն հերքել են հնարավոր ահաբեկչության վարկածը, որպես հիմնական վարկած քննարկվում է անձնակազմի սխալ գործողությունները, թեեւ ինքնաթիռը բավական մաշված է եղել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version